Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպե՞ս աշխատեց քաղաքապետարանը առաջին առատ ձյան պայմաններում (տեսանյութ)

Մայրաքաղաքում երեկ երեկոյան տեղաց առաջին առատ ձյունը։ Քաղաքապետարանի հավաստմամբ՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցող 28 մեքենաները ողջ գիշեր աղով ու ավազով մաքրել ու մշակել են մայրաքաղաքի փողոցները։

Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ենթակապալառու ընկերությունները, տեղեկացանք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։

Այսօր մայրաքաղաքի փողոցներում հետիոտներից և վարորդներից փորձեցինք պարզել՝ գո՞հ են արդյոք փողոցների մաքրությունից։

Հարցված քաղաքացիների մեծ մասը դրական արտահայտվեց մաքրության վերաբերյալ, ընդգծեցին, որ նախորդ տարիների համեմատ այս տարի մաքրությունը բավականին լավ է։

Մանրամասները՝ տեսանյութում։