Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess margaryan
A A
Սպորտ

Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը:

Մրցաշարի հաղթող դարձավ արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը վերջին տուրում սպիտակներով պարտվեց Դավիթ Շահինյանին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ իր հետ հավասար քանակությամբ՝ 6 միավոր վաստակած Զուրաբ Ստուրուայից։ Մրցանակային 3-րդ տեղը 5,5 միավորով զբաղեցրեց միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Դավիթ Շահինյանից։

Մյուս տեղերը հաջորդաբար զբաղեցրին հետևյալ շախմատիստները․

5․ Պլատոն Գալպերին (Ուկրաինա)՝ 5 միավոր

6․ Վիկտոր Մատվիշեն (Ուկրաինա)՝ 4,5

7․ Եվգենի Լևին (Ռուսաստան)՝ 4

8․ Աննա Սարգսյան՝ 3

9․ Արմեն Բարսեղյան՝ 3

10․ Ստեֆան Պողոսյան (Ռուսաստան)՝ 2,5