Բացել լրահոսը Փակել լրահոսը
82803293_1193710460837313_1158284845017726976_n
A A
Պաշտոնական

Ոսկոր՝ պացիենտի բրոնխում

Հիվանդը դիմել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն` մեկ ամսից ավել շարունակվող հազ, խորխարտարդություն, ֆիզիկական աշխատանքի ժամանակ արագ առաջացող հոգնածություն գանգատներով։ Նշված ժամանակահատվածում բուժում է ստացել թոքաբորբ ախտորոշմամբ։

Մեր ԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերջնական ախտորոշումը ճշտելու նպատակով կատարվել է ՖԲՍ քննություն։ Ձախ գլխավոր բրոնխում հայտնաբերվել է եռանկյունաձև, սուր և բութ ծայրերով, 11×10×3 մմ չափերի ոսկոր։ Վերջինս բրոնխոսկոպիկ աքցանով հեռացվել է։ Վիրահատող բժիշկ` Հովհաննես Սարկավագյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն