Բացել լրահոսը Փակել լրահոսը
image-20161018-12454-11m0fyv
A A
Հասարակություն

Յուրաքանչյուր վիրահատություն մարտահրավեր է․ «Best life» ԲԿ-ի մասնագետները դրանք պատվով են հաղթահարում

«Best life» բժշկական կենտրոնում վերջերս բավական բարդ վիրահատություն է իրականացվել։

Կենտրոնի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանը ասում է՝ բարդ վիրահատությունը իրենք պատվով կատարեցին։ Նա ներկայացնում է մանրամասները։

«Սիրտը ունի 4 խոռոչ՝ երկու նախասիրտ եւ երկու փորոք։ Եւ խոռոչյանի ստիմուլյատորները դնելիս լարը դրվում է փորոքում եւ նախասրտերում։ Վիրահատության ժամանակ փորոքի լարը դնելուց հետո պարզվեց, որ պացիենտի մի նախասիրտը ձեւավորված չի, եւ այդ պարագայում լարը դնելը խնդիր էր, տեղ չկար տեղադրելու, բայց պացիենտը կարիք ուներ երկրորդ էլեկտրոդի»։

Յուրաքանչյուր վիրատություն, ասում է Վահե Սարգսյանը, մարտահրավեր է եղել իրենց համար, քանի որ «Best life» բժշկական կենտրոն դիմում են բարդ դեպքերով պացիենտները։ Այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը, սակայն, բժիշկն ու հիվանդանոցը  հաջողությամբ հաղթահարել են։

«Անգամ ասպիրին ընդունող պացիենտներին նույնիսկ ատամնաբույժներն են վախենում միջամտություն կատարել, ուր մնաց ավելի բարդ հակամակարդիչներ ընդունող պացիենտներին։ Բայց մեր պարագայում հաճախ պացիենտները ստանում են հակամարկարդիչ հատուկ դեղորայք, եւ երբ նրանք ունենում են ռիթմի եւ հաղորդականության խնդիրներ, կարիք է լինում կատարել վիրահատություն, ես կատարում եմ վիրահատություններ հակամակարդիչ ընդունող պացիենտների մոտ։ Նման տիպի պացիենտների մոտ արյունահոսության, վիրահատական եւ հետվիրահատական ռիսկերը շատ ավելի մեծ են»,- պատմում է բժիշկը։

Այս բարդ վիրահատությունը հնարավոր է եղել բարեհաջող իրականացնել նաեւ շնորհիվ օգտագործվող սարքերի։ Վահե Սարգսյանը նշում է՝ բժշկական կենտրոնը հանդիսանում է աշխարհահռչակ «Բիոտրոնիկ» ֆիրմայի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ ԲԿ-ում վիրահատություններն իրականացնում են աշխարհում հայտնի այս սարքերով։

Շնորհիվ «Best life»-ի՝ Հայաստանն ունի ծածկույթ պացիենտների համար, ում սարքեր են տեղադրել։

«Այսինքն, այն մարդիկ, ովքեր վիրահատություն են անցում եւ իրենց սրտի ռիթմը վարող սարք ստանում, այս սարքերը, ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այդպես էլ արդեն հիմա Հայաստանում, ունեն ծածկույթ, եւ սարքերի արձանագրած ինֆորմացիան միանգամից փոխանցվում է կենտրոն։ Կենտրոնը տվյալները գեներացնում է հատուկ մասնագետների օգնությամբ, եւ երբ կարիքը լինում է, սարքը խնդիրներ է արձանագրում, կապվում են մեզ հետ, եւ մենք տվյալ պացիենտին հրավիրում ենք կլինիկա, որ տեսնենք՝ ինչ է»,- պատմում է բժիշկ-առիթմոլոգը։

«Բիոտրոնիկ» սարքեր Հայաստանում ունի միայն «Best life» բժշկական կենտրոնը։ «Բիոտրոնիկ»-ի սարքերը տարբերվում են մյուս ընկերությունների սարքերից կյանքի տեւողությամբ՝ դրանց մարտկոցներն ավելի ուշ են պարպվում։

Վահե Սարգսյանը ներկայացնում է բժշկական կենտրոնի եւս մեկ նորամուծություն։

«Կոչվում է սրտի ռիթմի երկարաժամկետ հսկողություն, շատ փոքր սարք է, որը տեղադրվում է մաշկի տակ եւ երեք տարի գրանցում է սրտի ռիթմը, հսկում է։ Նման տիպի սարքեր ունեն այլ ֆիրմաներ եւս, բայց միայն «Բիոտրոնիկն» ունի հնարավորություն, որ այդ սարքը կարող է կպնել ինտերնետին եւ տվյալները փոխանցել ծածկույթին։ Եւ անկախ պացիենտի գտնվելու հեռավորւթյունից, եթե կարիք կա, պացիենտը համապատասխան ահազանգը ստանում է եւ մոտենում կլինիկա»։

Չնայած բազմաթիվ նորամուծություններին՝ բժշկական կենտրոնն այդքանով չի սահմանափակվում։ Մոտ ապագայի համար բազմաթիվ նախագծեր կան՝ առավել զարգանալ, սարքերի ծածկույթն ավելի մեծացնել, որպեսզի պացիենտներին առավել շատ կարողանան վերահսկել, արձանագրված խնդիրներն ավելի արագ հայտնաբերվեն։

«Նախագծեր ունենք թե՛ կլինիկայի ծավալն ընդլայնելու, թե՛ նոր սարքավորումներ ունենալու, որոնք ոչ միայն միակը կլինեն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում»։

Կենտրոնի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանը Հայաստանի դեսպանն է Եվրոպայի առիթմոլոգիայի ասոցիացիայում։ Նա բազմիցս վերապատրաստվել է արտասահմանում։

Պատմում է՝ իր ուսուցիչը, անմիջականորեն վերապատրաստողը Իտալիայի գլխավոր առիթմոլոգն է, հայտնի մասնագետ աշխարհում։ Բժիշկը շուտով պատրաստվում է եւս մեկ մասնագիտական վերապատրաստման մեկնել, այս անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Այնտեղ ստացած փորձն ու նոր հմտությունները կծառայեցնի «Best life» բժշկական կենտրոնի պացիենտներին։

Նշենք, որ բժշկական կենտրոնի հասցեն է՝ ք. Երևան, Ֆանարջյան 55, հեռախոսահամարը՝ (+374 10) 28 73 51 (պոլիկլինիկական բաժանմունք, ներքին համար 133)։