Բացել լրահոսը Փակել լրահոսը
5321561
A A
Հասարակություն

Մահացել է Օմանի սուլթանը

79 տարեկանում կյանքից հեռացել է Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նա մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո։

«Թագավորական պալատը սգում է կառավարչի մահը, որին իր մոտ է կանչել Բարձրյալը ուրբաթ՝ 2020 թվականի հունվարի 10-ի ուշ երեկոյան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սուլթան Կաբուսի մահվան կապակցությամբ, ով 50 տարի ղեկավարել է Օմանը, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, 40 օրով խոնարհվել են պետական դրոշները։

Հայտնի չէ, թե ով կգլխավորի Օմանը, քանի որ սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդը երեխաներ չուներ։