Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma - torino
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Տորինո». Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Տորինոյին»:

Հռոմեական ակումբը 35 միավորով այս պահին զբաղեցնում է 4-րդ տեղը: «Տորինոն» 14 միավոր քիչ է վաստակել և առայժմ գտնվում է 11-րդ հորիզոնականում:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ռոմայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստային խաղացողների թվում է:

«Ռոմա» - «Տորինո» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ ստորև.