Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess martirosyan
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը հաղթանակների սկիզբը դրեց նոր տարում

Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանի համար հաջող սկսվեց նոր՝ 2020թ մրցաշրջանը:

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած 22. SCHACHFESTIVAL BASEL 2020 շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում մեր շախմատիստը 7 խաղում տարավ 6 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի և 6,5 միավորով վստահ գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդող ռումինացի Անդրեյ Իստրատեսկուն ու շվեյցարացի Սեբաստիան Շմիդտ-Շաֆերը նույնպես պարտություն չկրեցին, սակայն մեկ ավելի ոչ-ոքի արեցին և վաստակեցին 6-ական միավոր:

Գլխավոր մրցաշարին մասնակցեցին 16 երկրների 106 շախմատիստ-շախմատիստուհի: Մրցանակային հիմնադրամը կազմում է 14 հազար շվեյցարական ֆրանկ: