Բացել լրահոսը Փակել լրահոսը
news157822393274981draper
A A
Պաշտոնական

Նախարարությունը հայտարարում է «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ

ՀՀ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ։ 
Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։ 
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։ 
Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։  Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս  է:
 
 Մրցույթին կարող են մասնակցել՝ 
-Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության,  նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները:
-Խմբերի, ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ:
-Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը:
-Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն  մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը: Մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին:
-Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։
-Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ):
Հայտերը, որոնք ընդունվում են մինչև 2020թ․ հունվարի 13-ը, անհրաժեշտ է  լրացնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/P854LuGAg7gURerZ6:
Առավել մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է անցնել այս հղումով:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն