Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի քայլարշավը․ թարմացված (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ այսօր` հունվարի 5-ին, անակնկալ կերպով միացել է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը բարձրացող արշավախմբին: 

Նիկոլ Փաշինյանը խոսել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին, ինչպես նաև նշել է, որ  երթը նվիրում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

Ավելի ուշ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին․

«Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ։ Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասաց Փաշինյանը։