Բացել լրահոսը Փակել լրահոսը
9-770x510
A A
Պաշտոնական

Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական 52 օբյեկտի, եթե Իրանը հարձակում կատարի

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «շատ արագ և շատ կոշտ» հարված հասցնել իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա. այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:

«Նրանք հարձակվեցին մեզ վրա, և մենք ետ մղեցինք: Եթե ​​նրանք կրկին հարձակվեն, ինչը ես խստորեն խորհուրդ կտայի չանել, մենք նրանց ավելի ուժեղ կհարվածենք, քան նախկինում երբևէ արել ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց նոր երկու տրիլիոն դոլար է ծախսել ռազմական տեխնիկայի վրա։ Մենք ամենամեծ  եւ իրապես լավագույն ենք աշխարհում։ Եթե Իրանը հարձակվի Ամերիկյան բազայի  կամ ցանկացած ամերիկյանի վրա, նրանց կուղարկենք այդ բոլորովին նոր գեղեցիկ սարքավորումների մի մասը` ընդորում՝  առանց վարանելու»։

 ԱՄՆ նախագահը նաև ասել է,

«Թիրախում են իրանական 52 օբյեկտներ (ներկայացնում են 52 ամերիկացիներին, որոնց Իրանը պատանդ էր վերցրել տարիներ առաջ), որոնցից մի քանիսը շատ բարձր մակարդակի են և կարևոր են Իրանի ու իրանական մշակույթի համար։ Այդ թիրախներին, ինչպես նաև Իրանին, շատ արագ և շատ ուժեղ հարված կհասցվեն: ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում որևէ սպառնալիք»: