A
A
Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձեւն՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, գրում է РИА Новости-ն։
«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքերում ունենալով փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի նմանատիպ որոշումներով: Եւ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք մոռանալ հնդկացիների մասին՝ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է», հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւը։