Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+intern
A A
Հասարակություն

Ուշադրություն, ուսանողներ․ վճարվող պրակտիկա

 Հիշո՞ւմ եք, երբ դիմեցիք հերթական աշխատանքի համար, Ձեզ ասացին՝ փորձառություն չունեք։ Դուք էլ զարմացաք․ ես դեռ ուսանող եմ կամ  նոր եմ ավարտել՝ ինչպես պետք է ունենամ այդ փորձառությունը։  

Ու որպեսզի երբ Ձեր աչքով ընկնի «երազանքի աշխատանքի» հայտարարությունն, ու դուք այդ փորձառության պակասի պատճառով չանտեսվեք, առաջարկում ենք  դիմել «Ա1+»-ի  այս ծրագրին։

Ուշադրություն․․․

«Ա1+»-ը  հայտարարում է 3-6 ամսյա վճարվող փորձառության/ պրակտիկայի ծրագրի մեկնարկի մասին։ Այո, ճիշտ եք  հասկացել , դուք ոչ միայն ձեռք կբերեք փորձառություն, այլեւ կաշխատեք գումար։

Ո՞վ կարող է դիմել

Եթե դուք լրագրության ֆակուլտետի ուսանող եք, այս հայտարարությունը Ձեզ համար է  (հնարավոր է բացառություն, եթե կարողանաք համոզել մրցութային հանձնաժողովին)

Պարտականությունները

Լրագրողական  նյութերի պատրաստում

Խմբագրի հանձնարարությունների կատարում

Տեղերը՝  սահմանափակ

Միայն 10 ուսանող կարող է մասնակցել այս ծրագրին

Տեւողությունը

2020թ  հունվարից հունիս, շաբաթական  մոտ 20 ժամ

Վերջո՞ւմ

Պրակտիկ գիտելիքներ,  եռօրյա դասընթացներ,  կապեր, վկայական եւ․․․ աշխատանքի հնարավորություն  «Ա1+»-ում

 

    Ահա եւ հայտը՝  https://forms.gle/YtAsEWpeQb9A67Ux7

Շտապիր լրացնել մինչեւ 2019թ դեկտեմբերի 25-ը։

 

Հարցերի համար կարող եք  զանգահարել՝ 585427 հեռախոսահամարով  կամ գրել «Ա1+» -ի ֆեյսբուքյան էջին ու էլ․ հասցեին՝  [email protected]:

 

Հետգրություն  կամ մեր մեջ ասած

Եթե ես ուսանող լինեի, այս հնարավորությունը բաց չէի թողնի։