Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

17-ամյա Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող մինչև 15 և 17 տարեկանների ծանրամարտի 2019թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների նախավերջին օրը հինգ մեդալ նվաճեց:

17-ամյա Լիանա Գյուրջյանը աղջիկների +81 կգ քաշային կարգում 223 կգ (97+126) արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մ-17 պատանիների 96 կգ քաշում մեր ծանրորդ Գարիկ Կարապետյանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 345կգ (155+190) արդյունք: Նա միայն զիջեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանին՝ 353 կգ: 

Նույն տարիքային խմբում հանդես եկած 89 կգ քաշային ծանրորդ Գևորգ Ղահրամանյանը 331կգ (141+190) արդյունքով նույնպես զբաղեցրեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի:

Մ-15 աղջիկների գերծանր քաշում Եվրոպայի փոխչեմպիոն դարձան Ջուլիետա Ավանեսյանը, իսկ Մ-17 տարիքի 81 կգ քաշում արծաթե մեդալ նվաճեց Մարգարիտա Առաքելյանը:

Այսօր պայքարի կելնեն մեր ծանր քաշային ծանրորդները՝ Ալբերտ Թումանյանը Մ-15-ի +102կգ-ում, Պետրոս Պետրոսյանն ու Էդուարդ Մխոյանը՝ Մ-17-ի 102 կգ կարգում: