Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մենք կանգնած ենք  պատմական իրադարձությունների շեմին․ Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

 Այսօր երեկոյան ժամը 19. 15-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացվեց մոմերով երախտագիտության ակցիա։ Մոմավառության ժամը պատահական չէր որոշված, այն խորհրդանշում էր 1915 թվականը։ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը նշում է, որ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրությանը պետք է երախտագիտությամբ պատասխանել և ավելացնում, որ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ հիշեցրեց մարդկությանը, որ պատմական ճշմարտությունը անբեկանելի է, որ հանցագործությանը պատիժ է հասնում և մենք կանգնած ենք իրապես պատմական իրադարձությունների շեմին։

«Այդ բանաձևը հսկայական հնարավորություններ է  բացում հայության առաջ։ Ինչպես նաև հսկայական պատասխանատվություն է դնում հայ իշխանությունների  և հայության առաջ։ Այլևս չի կարել արդարացնել վախվորած ստրկամիտ, գավառական և գաղութացված իրավիճակը։ Պետք է օր առաջ աշխարհի առաջ Ռուսաստանի և Թուրքիայի առաջ պահանջ դնենք՝ մերժել 1921 թվականի մարտի 16-ի ռուս- թուրքական հանցավոր պայմանգիրը, որպեսզի Հայաստանը կարողանա հասնել պատմական արդարությանը՝ իրավական դաշտում»․ ավելացրեվց Տիգրան Խզմալյանը։