Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրավունքի հետքերով #18 Խտրականության մեղադրանքը դատարանում հիմնավորելը դժվար է (տեսանյութ)

Գործատուները խտրականության այս կամ այն հիմքով աշխատանքից հեռացնելը, ցածր վարձատրությունը, կամ աշխատանքի չընդունելը հիմնավորում են այլ պատճառաբանություններով։ Հետևաբար՝ խտրականացված աշխատակիցն իր խախտված իրավունքները չի կարողանում վերականգնել։ Հայաստանում հայցվորն ինքը պետք է դատարանում ապացուցի, որ խտրականության է ենթարկվել, ինչը շատ դեպքերում հնարավոր չի լինում։ Այնինչ, շատ երկրներում պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ իր կայացրած որոշման հիմքը խտրականությունը չէ։ Միայն օրենսդրական կարգավորումներ ունենալը բավարար չէ այս խնդրից ձերբազատվելու համար։ Պետք է կրթական և իրազեկման շարունակական ծրագրերի միջոցով հետևողականորեն փոխել հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը։ Շատ դեպքերում գործատուն չի էլ կասկածում, որ իր կայացրած որոշումը խտրականության դրսևորում է և օրենքի խախտում։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում մեծ է արհմիությունների դերը, որոնք կօգնեն աշխատակիցների բողոքն ավելի հասցեական դարձնել։ Հայաստանյան աշխատաշուկայում դրսևորվող խտրականության ամենատարածված հիմքերը երեքն են՝ տարիքը, սեռը և հաշմանդամություն ունենալը։