A
A
Նախաամանորյա միջոցառում՝ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆորքի տուն-ինտերնատում այսօր տոնական տրամադրություն էր։ Այստեղ նախատոնական համերգային ծրագիր էր պատրաստվել։ Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել երաժիշտներ Վրեժ Իսաջարյանը, Դավիթ Սասունցին և այլոք։
Ծրագրի կազմակերպիչ Կարապետ Հարությունյանը նշում է, որ միջոցառումը կազմակերպվել է Ամանորին ընդառաջ՝ տարեցների օրն ավելի լուսավոր և հետաքրքիր դարձնելու համար։
Երգիչ Դավիթ Սասունցին էլ ավելացնում է, որ այսօրվա ելույթի համար ընտրել է իր երգացանկից հնարավորինս ուրախ երգեր, որպեսզի տատիկ-պապիկներին ուրախացնի։ Նշեց՝ նրանց ուրախություն պարգևելու համար անհրաժեշտ է բոլորի ներդրումը։
Միջոցառման ավարտին տուն-ինտերնատի բնակիչները ծաղիկներ և նվերներ ստացան միջոցառման կազմակերպիչներից։