Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Պիկասոյի կտավները (տեսանյութ)

Հայաստանի ազգային պատկերասրահն այս տարի հետաքրքիր ցուցադրություններ և մեծ թվով այցելուներ է ունեցել, այնպես որ, պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով, տարին կարելի է համարել հաջողված։

Իսկ հաջորդ տարվա ծրագրերն էլ ավելի մեծ են, քանի որ վերջապես «վերազինվելու» են օդափոխության նոր համակարգով և դա թույլ կտա արտերկրից բերել աննախադեպ ցուցադրություններ, օրինակ, այնպիսի հեղինակների կտավներ, ինչպես Պիկասոն է։ Հաջորդ տարի կբացվեն նաև Ժանսեմին և Գարզուին նվիրված ցուցահանդեսները։