Բացել լրահոսը Փակել լրահոսը
53944_s
A A
Պաշտոնական

Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում

ԱԻՆ-ի «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում, այրվում է կուտակած ածուխ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկու փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող նախկին «Մետալո բազա» գործարանի մոտ 80 քմ վարձակալած տարածքում  (այժմ ծառայում է որպես քարածուխի մշակման կետ)  այրվում է մոտ 13 խմ քարածուխ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:32-ին: