Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Բազմիցս գլուխս կախել եմ, որ մեր երկիրն այն ցուցակում է, որտեղ ցուցմունքը կորզվում Է խոշտանգումներով» (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի  նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյաննանդրադառնալով այս նախագծին, ընդգծեց, որ տարիներ շարունակ ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը  բազմիցս անդրադարձել է ՀՀ-ին և նշել, որ ցուցմունքները կորզում են խայտառակ խոշտանգումներով.

«Այս տեխնիկական հագեցվածության խնդիրը մենք դեռ  շատ ավելի վաղ պիտի  լուծեինք, որովհետեւ այսօր Մարդու իրավունքների հանձնաժողովը տասնյակ,  հարյուրավոր նամակներ է ստանում, խնդրում են վերաբացել բոլոր այն գործերը, որոնք կայցվեն են խոշանգումների հետևանքով կորզված ցուցմունքների հիման վրա»:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ կարևոր է, որ մենք  կարողանանք 20 և ավել տարիների արատավոր ավանդույթից՝ խոշտանգումների, ահաբեկումների, սպառնալիքների միջոցով ցուցմունք կորզել ու դա դնել դատավճռի հիմքաստիճանաբար ձերբազատվել.

«Ես, որպես նաև  ԵԽԽՎ պատգամավոր, որ բազմաթիվ անգամներ գլուխս կախել եմ և անհարմար եմ զգացել, երբ Հայաստանը եղել է այն ցուցակում, որտեղ ցուցմունքները կորզում են խոշտանգումներով, կարծում եմ, այս օրենքը էական դրական քայլ կլինի այս արատավոր երեւույթը կանխելու ճանապարհին»,- ասաց նա։