Բացել լրահոսը Փակել լրահոսը
80010584_2388161137955706_759464996638818304_n
A A
Հասարակություն

«Պատկան մարմինները զիվորի արյան վրա փող են լափում»․ սևազգեստ մայր (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր կրկին սևազգեստ մայրերն էին: Նրանք պահանջում են բացահայտել տարիներ առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների գործերը:

Նրանք ասում են՝ իրավիճակը ճիշտ չեն զեկուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Գոհ եմ, որ իմ տղայի գործը կարճումից հանել են, բայց ոչ մեկը մատը մատին չի խփում»,- ասում է սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը, ում որդին պաշտոնական տվյալներով մահացել է գլխուղեղի ուռուցքի հետեւանքով։

«Բոլոր պատկան մարմինները զիվորի արյան վրա փող են լափում»,-պնդում է Իրինա Ղազարյանը և հավելում, որ ուզում է ճշմարտությունն իմանալ իր որդու մահվան մասին։

2018 թվականին բանակում զոհված զինծառայող Լևոն Թորոսյանի մայրը՝ Արմենուհի Պողոսյանը պնդում է՝ որդուն սպանել են  իր հետ հեռախոսազրույցի ընթացքում, մինչդեռ դեպքն իբրև ինքանասպանություն են ներկայացնում։

Մայրերը պնդում են՝ ամբողջ համակարգը պետք է փոխվի, որպեսզի իրենց երեխաների գործերը բացահայտվեն։

Կանայք անդրադարձան նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել և բանակում ծառայել մեկ ամիս։ Նրանք սա համարեցին խտրական մոտեցում։

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն անդրադարձան օրեր առաջ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում  ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Աջամյանի դեպքին։

Նրանք նշեցին, որ սա թարմ դեպք է, թող հենց հիմա բացահայտեն.

«Թող բացահայտեն, մտցնեն աչքներս, մենք էլ գոնե հանգստանանք»: