Բացել լրահոսը Փակել լրահոսը
օդանավակայան5
A A
Պաշտոնական

«Զվարթնոց» օդանավակայանից հորդորում են ուղեւորներին օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է։

Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex Taxi ընկերությանը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:

Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Լուսանկարը՝ Suren Aghasi Manukyan-ի էջից»։

Нет описания фото.