Բացել լրահոսը Փակել լրահոսը
271050_DSC_1039-Copy-shakehedit
A A
Պաշտոնական

Վարչապետի որոշմամբ Սուրեն Պապիկյանը նոր պաշտոն է ստացել

Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության և մի շարք երկրների կառավարությունների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ

     ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 11 դեկտեմբերի 2019թ., 1883 – Ա, 1874 – Ա, 1868 – Ա, 1867 – Ա, 1861 – Ա և 1855 - Ա որոշումներով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության, Քաթարի Պետության, Թուրքմենստանի, Իրաքի Հանրապետության, Քուվեյթի Պետության, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովների հայկական կողմի կազմերը:

   Նշված երկրների կառավարությունների հետ համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: