Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Որտեղ կանանց և երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվում, պետությունը պետք է միջամտի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Խոսքի ազատության վերաբերյալ օրենքի նախագիծը երկար ժամանակ քննարկվել է, քանի որ խոսքի ազատության սահմանափակմանն է վերաբերում,  այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, և որոշ հիմքերի պարագայում, երբ որ հանրորեն պաշտպանվող այլ արժեքներ կան, կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ  է ժողովրդավարական հասարակությունում, հետապնդում է իրավաչափ նպատակ։ Այդ բալանսը ապահովելով՝ նախագիծը մշակվել է»։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դեմ չլինելով բռնության հրահրման դեմ  քրեական-իրավական պայքարին, Եվրոպական դատարանը մի շարք հարցերի նկատմամբ մի շարք գործերով  ցուցաբերել է անհատական մոտեցում․ օրինակ հանրության վրա ազդեցության աստիճանը, իրական վտանգի առկայությունը, բռնության հրահրողի դիրքը հասարակության մեջ, բռնության կոչերի ձևն ու բովանդակությունը։  

«ՀՀ Սահմանադրությունը ևս նախատեսում է անձի կողմից իր կարծիքը ազատ արտահայտելու սահմանափակման հնարավորություն։ Ատելության խոսքը դուրս է խոսքի ազատության պաշտպանության շրջանակներից։ Ներկայումս քրեական օրեսգրքում պատասխանատվություն է նախատեսված որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու և քարոզելու համար։ Կարծում ենք, որ քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի և առողջության, սեռական անձեռնմխելիության, սեռական ազատության պաշտպանության համար»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, նշեց, որ իր կարծիքով, այս նախագիծը կարևոր և սկզբունքային է և բխում է 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության տրամաբանությունից և գաղափարախոսությունից։

«Մենք խնդիր ենք դրել  մեր առաջ, որ Հայաստանը պետք է լինի բռությունից զերծ հասարակություն։ Մեր գիտակցության մեջ կան բռնության որոշ տեսակներ, որոնք լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում, և սա նոր բա չէ։ Մենք հստակ ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռության։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց՝ քաբաբ ուտողները և այսպես շարունակ։ Մենք ասում ենք՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ բռնություն պետք է չգործադրվի, այդ թվում՝ երեխաների և կանանց նկատմամբ։ Այնտեղ, որտեղ կանանց և երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվում, պետությունը պետք է միջամտի։ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նմա պետք է արմատախիլ անել»,- ասաց վարչապետը։