Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Երկարացում այլևս չի լինելու, օրենքն ուժի մեջ է մինչեւ դեկտեմբերի 31-ը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ առաջարկեց  սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 կամ պահեստազորի 35 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ  օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը սահմանել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել օրենքի գործունեությունը։

Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքը հանդիսացել է  խրախուսական բնույթի ակտ, որը հնարավորություն է տվել դադարեցնել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումը։ Սակայն օրենքի ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում շատ քաղաքացիներ, հույսը դնելով ժամկետների պարբերաբար երկարաձգելու վրա, լքել են Հայաստանը՝ խուսափելով զորակոչից։ Իսկ զորակոչի սահմանային տարիքը լրանալուց հետո վճարել է գումարը և խուսափել քրեական պատասխանատվությունից։ Պաշտպանության նախարարի կարծիքով, օրենքը արդար չէ  Հայաստանում բնակվող քաղաքացիների հանդեպ որոնք իրենց սահմանադրական պարտականությունը կատարել են։

«Խոսքը գնում է 1992 թվականի մինչև մարտի մեկը ծնված այն քաղաքացիների մասին, որոնք խուսափել են առաջին անգամ 2010 թվականի զորակոչից։ Պատկերացնու՞մ եք, 2010 թվականին նա խուսափել է զորակոչից, և 9 տարի հետո մենք ազատում ենք զորակոչից, հիմա մենք այլ տնտեսական և քաղաքական կարգավիճակում ենք գտնվում։ Խնդրում եմ հավանության տալ ներկայացված առաջարկությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս երկար անունով օրենքի ժամկետների երկարացում  այլևս չի լինելու։ Սակայն օրենքը ուժի մեջ է շարունակում մնալ 2019 թվականը դեկտեմբերի 31-ը։

«Մեր սիրելի այն հայրենակիցները, որոնք կարծում են, որ լավ չի, որ չենք երկարացնելու օրենքի ուժը ճիշտ, կարող են ինքնաթիռի տոմս առնել գալ Հայաստան,  նոր տարին էլ այստեղ նշեն։ Արձանագրենք, որ այս օրենքը այլևս չի գործելու», նշեց վարչապետը։