Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess arman
A A
Սպորտ

Արման Միքայելյանը Հռոմի շախմատային մրցաշարի առաջատարներից է

Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Հռոմում անցկացվող միջազգային շախմատի փառատոնում: «Մաստերս» մրցաշարում կայացած 5 տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 4 միավոր և ևս չորս մասնակիցների հետ բաժանում է 1-5-րդ տեղերը:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Արման Միքայելյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Վավուլինի հետ, ով նույնպես 4 միավոր ունի:

Մրցաշարին մասնակցում են 72 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: