Բացել լրահոսը Փակել լրահոսը
shutterstock_245905492
A A
Պաշտոնական

Մանրամասներ՝ Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ
ցավալի է:
 
«Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը
դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում:
Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական
գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել: Սակայն,
որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու»
ծննդատուն` հետազոտման նպատակով:
 
Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի
ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատավել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի
կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել:
Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն
անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում
տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով
Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման
բրիգադով:
 
Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով
առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և մանկաբարձ-գինեկոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած
մասնագետների հետ համատեղ կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու
համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ:
 
Վիճակը կայունացնելուց հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի
վերակենդանացման բաժանմունք:
Այժմ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության
դեպքում` նաև իրավական գնահատական:
 
Առողջապահության նախարարություն