Բացել լրահոսը Փակել լրահոսը
80200789_809234329535776_4813626889534963712_n
A A
Հասարակություն

Մենք մեր արարքից շատ գոհ ենք․ «Ռեստարտ»-ի անդամ Դավիթ Պետրոսյան (տեսանյութ)

«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանում ատելության խոսք չպետք է տարածվի։ Մեր մշակույթում հայհոյանքի խոսքն ընդունված չէ, և այն արժանապատվության խախտում է։ Ուրախ ենք, որ դատական նիստը սկսվեց, հուսով ենք՝ այն էլ չի հետաձգվի, և այս գործի միջոցով կկարողանանք պայքարել հայհոյանքի դեմ», այսօր դատական նիստից հետո նշեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

«Այս հայտարարությունները, որ այստեղ անում են, մեզ հիշեցնում են, թե ինչքան ճիշտ բան ենք արել։ Մենք մեր արարքից  շատ գոհ ենք և ուրախ ենք, որ գտնվում ենք այս պրոցեսի մեջ։ Սակայն պետք է արձանագրեմ, որ մինչ այժմ բացահայտված չեն այն երկու անձիք, որոնք դեպքի ժամանակ նկարահանում էին։ Գործի քննության ընթացքում շատ կարևոր հարցերի պատասխաններ չեն տրվել, հուսով ենք՝ դատական նիստի ժամանակ կխոսվի այդ մասին»։

Հարցին, թե  «Նարեկ Մալյանը գրառում է արել, որ դուք հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստացել եք անպատժելիության երաշխիք», Դավիթ Պետրոսյանը պատասխանեց․

«Դա հերթական ստերից մեկն է։ Մենք հանդիպումներ ենք ունեցել ԱԺ պատգամավորների և իրավապահ մարմինների հետ։ Եվ մենք խոսել ենք Հայաստանի Հանրապետության ատելության և հայհոյանքի դեմ կիրառվող մեխանիզմների հետ կապված։ Իսկ որ հանդիպել եմ Արսեն Խառատյանին, նշեմ, որ  նա իմ լավագույն ընկերն է, նրա հետ միշտ կապի մեջ եմ և երբեք մեր արարքների հետ կապված ոչ մեկին չենք խնդրում»։

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 4-ին Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» -ի անդամների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, վերջինները Մալյանին փորձել են նետել աղբամանը։