Բացել լրահոսը Փակել լրահոսը
00025.thumb
A A
Հասարակություն

Դատավոր Աննա Դանիբեկյանին տեսանկարահանելու գործով կալանավորված Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել կալանքից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց և դա տեսանկարահանելուց հետո կալանավորված Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել կալանքից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանջանյանի պաշտպան Արամ Վարդևանյանը. «Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու: Սարգիս Օհանջանյանն այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ևս գրառում է արել. «Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր տարի նաև Նարեկ Մութաֆյանը կլինի տանը»

Հիշեցնենք,որ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։ Նույն գործով կալանավորված է նաև Նարեկ Մութաֆյանը։