Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ով ցանկանում է բավարարել Քոչարյանի պահանջը դիտվում է, որպես ոչ անաչառ դատավոր․ Օրբելյան (տեսանյութ)

Ռ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը անդրադառնալով դատախազ, գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի հիմքերին, նշում է, որ դատական նիստին ներկայացված դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը իր գնահատմամբ չի կարող դիտարկվել, որպես ինքնաբացարկի հիմք։ Սակայն ավելացնում է, երբ ստանան  դատարանի որոշումը և հիմնավորումները, այդ ժամանակ վերջնական գնահատական կտան։

 Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը  կարծիք էր հայտնել, որ դատավոր Մխիթար Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել՝  հիմք ընդունելով նրա նախկին տեսակետը;

Արամ Օրբելյանը անդրադարձավ նաև անձնական երաշխավությամբ Ռ Քոչարյանին կալանքը փոխելու վերաբերյալ իրենց կողմից նախատեսված միջնորդությանը, նշելով, որ այն դեռևս պետք է քննարկվի և հետո նոր որոշում կկայացնեն։

 «Մենք նոր տարուց հետո կգնահատենք ինչ գործընթացներ պետք է իրականացնենք։ Անձնական երաշխավորություն ներկայացնենք, թե այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը քննարկենք։ Մենք դատավոր Աննա Դանիբեկյանին խնդրեցինք ևս մեկ նիստ նշանակել, բայց նիստ չնշանակվեց։ Թե ովքեր են և քանի հոգի են երաշխավորները տեղեկատվություն չեմ կարող տալ»․ ավելացրեց նա։