Բացել լրահոսը Փակել լրահոսը
22931
A A
Պաշտոնական

Գյումրիում տան պատը փլուզվել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 09:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ (մոտ 20 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: