Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5ded1f4e795bd_5ded1f4e79622 (1)
A A
Քաղաքականություն

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. սկսվել է ձայների հաշվարկը Ermenihaber.am

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքում ընտրական եռուզեռ է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։

Թուրքիայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են։ Ձայների հաշվարկն արդեն սկսվել է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում Ֆերիքյոյի, Բաքըրքյոյի և Սամաթիայի ընտրատեղամասերը, քանի որ այս թաղամասերից ամենաշատ պատվիրակներն են ընտրվելու։ Քվեակության արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։ Ըստ այդմ, կախված նրանից, թե ովքեր կընտրվեն որպես պատվիրակներ, կարելի կլինի գուշակել դեկտեմբերի 11-ին կայանալիք ընտրության հավանական արդյունքը։


Ըստ «Ermenihaber.am»-ի Ստամբուլում գտնվող թղթակցի, ընդհանուր առմամբ համայնքը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ընտրությանը։ Հայաշատ բոլոր թաղամասերում ընտրատեղամասերը բազմամարդ են եղել, նույնիսկ հերթեր են գոյացել։ Իսկ Ֆերիքյոյ թաղամասի ընտրատեղամասում նույնիսկ ընտրության ժամանակը մի քանի րոպեով երկարացվել է, որպեսզի հերթում գտնվող բոլոր ընտրողները կարողանան քվեարկել։

Նախնական, ոչ պաշտոնական տվյալներով որոշ ընտրատեղամասերում առաջատար են Սակահ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող պատվիրակները։

Նշենք, որ «Ermenihaber» կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով ևս առաջատար է Սահակ Մաշալյանը։ Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։