Բացել լրահոսը Փակել լրահոսը
998024
A A
Պաշտոնական

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում:

Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: