Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Հասարակություն

Արմեն Դանիելյանը դատախազությունների ցանկություններին հակասող որոշում կայացրած չկա․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ Դատախազությունը հիմա վստահ չի, թե ինչ որոշում կկայացնի դատավոր Մխիթար Պապոյանը՝ ի տարբերություն դատավոր Արմեն Դանիելյանի, երբ դատախազությունը նախապես գիտեր, ինչ որոշում է կայացվելու։

Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանում կայացած նիստից հետո, անդրադառնալով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած՝ դատավորի բացարկի միջնորդությանը, նշեց  Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Արմեն Դանիելյանը իր ամբողջ աշխատանքային կենսագրության ընթացքում դատախազությունների ցանկություններին հակասող որոշում կայացրած չկա։ Հիմա տվյալ դատավորի նկատմամբ այդ վստահությունը չունեն, և հիմա այսպիսի արհեստական փաստարկներով փորձում են հասնեն նրան, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ սա կարող է խնդիր առաջացնել, քանի որ ցանկացած դատավոր ցանկանում է այս գործը չքննել։

«Եվ այստեղ կարող է երկու շահ համընկնի իրար՝ դատախազության շահը, տվյալ դատավորից էս գործով ձերբազատվելու որպես գործը քննող դատավորի և դատավորի շահը՝ այս գործի հետ առնչություն չունենալը։ Երբ Ռոբերտ Քոչարյանի գործը գնացել էր առաջին ատյանի դատարան, մի քանի դատավոր տարբեր հիմքերով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրեցին։ Ցանկացած դատավոր, որ հասկանում է, որ այս գործի հետ կապված որևէ հարց ինքն պետք է քննի, դատավորը այդ լուրը շատ բացասական է ընդունում»։

Հայկ Ալումյանը հույս հայտնեց, որ Մխիթար Պապոյանը չի գնա օրենքի խախտման, քանի որ նա բարձր վարկանիշ ունեցող դատավոր է։ «Առաջին անգամն է, որ մեզ  թույլատրել են ներկա գտնվել մակագրման գործընթացներին։ Այդ մակագրման գործընթացը տեսնելով՝ հասկանում ենք, որ գործը մակագրվել է Մխիթար Պապոյանին պատակահանության սկզբունքով, որը օրենքով նախատեսված է»։