A
A
Վերաքննիչ դատարանը հանել է «Չելսիի» վրա դրված արգելքը
Աջակցիր «Ա1+»-ինԼոզանի մարզական վերաքննիչ դատարանը բավարարել է Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի հայցը։
Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, կես տարով կրճատվել է անգլիական ակումբի վրա դրված արգելքը՝ կապված նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու հետ։
«Չելսին» բաց է թողել 2019թ ամառային տրանսֆերային պատուհանը։ Դա նշանակում է, որ ակումբն առաջիկա ձմռանը կարող է նոր խաղացողներ հայտավորել։ Դատարանը նաև երկու անգամ կրճատել է տուգանքի չափը, որն այժմ կազմում է 273,5 հազար եվրո։
Նշենք, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Չելսիին» մեկ տարով արգելել էր խաղացողներ հայտավորել, քանի որ ակումբը խախտում էր թույլ տվել պատանի ֆուտբոլիստների տեղափոխման ժամանակ։