Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Իրականում մեր գործերը լավ են և սա ամենակարևոր նորությունն է»․ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն իր խոսքն սկսեց հայտարարությամբ․

«իրականում մեր գործերը լավ են և սա ամենակարևոր նորությունն է»։

ՀՀ վարչապետն այնուհետ ներկայացրեց մի ցուցանիշ, որն ըստ նրա՝  շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի։

«2019 թվականին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչի ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան և  և բարեկամ Վրաստանից, մեկ շնչի հասնող ՀՆԱ- ով առաջ ենք ընկել Վրաստանից, բայց առավել կարևոր է այն, որ 2020 թվականի արդյունքներով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալով առաջ ենք անցնելու ադրբեջանից, ասաց Նիկոլ Փաշինյանն ու շարունակեց;

«Այս սանդղակում ՀՀ-ն, եթե ոչ միշտ՝ վերջին տասնամյակներում՝ եղել է վերջինը։ 2020 թվականին ՀՀ-ն լինելու է առաջինը և սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ազատ, արժանապատիվ և հպարտ քաղաքացին, որին իմ անձնական ուղերձը և դեռ ընդդիմադիր ժամանակվանից եղել է հետևյալը ՝ սիրելի հայրենակիցներ կարևոր չէ հավատում եք իշխանությանը, թե չեք հավատում, կարևոր չէ, դուք հավատում եք ընդդիմությանը, թե չեք հավատում, կարևորը հավատաք ձեր ուժին տաղանդին և մեր ընդհանուր հայրենիքին, մեզնից յուրաքանչյուրի անհատական ուժին, որովհետև մենք ապացուցել ենք այդ բանաձևի իրավացիությունը, որ ՀՀ-ի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է։ Կոչ եմ անում, որ հայությունը ավելի հետևողականորեն գործի հետևյալ բանաձևով և ինքն իրեն ասի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետոիւթյան ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»։