Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք չէ սրբազան կով դարձնել բոլշևիկյան, ստալինյան վարչական որոշումներն ու վարչական սահմանները․ Արա Պապյան (տեսանյութ)

Պետք է  վերադառնալ և միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա խնդիրը լուծել և ոչ թե սրբազան կով դարձնել, բոլշևիկյան ստալինյան վարչական որոշումները ու վարչական սահմանները․ Արա Պապյանը՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի մասին։

Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը լիովին  արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը, ինչը առաջին անգամ չէ, սա մադրիդյան սկզբունքների և Ադրբեջանի դիրքորոշման խառնուրդ է։ Անհանգստացնող է, բայց առանձնապես նորություն չկա․ Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած այն փաստաթղթին, որտեղ ներկայացված է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը, նշեց «Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա կարծիքով, ԵԱՀԿ Միսկի շրջանակը դա միջնորդական առաքելություն է և համաձայնությունը պետք է տան հակամարտության կողմերը։ Իսկ Հայաստանը նման պայմանների երբևէ համաձայնության չի տա, քանի որ դա շատ ցածր կարգավիճակ է,  քան հայերն ունեին մինչև 1988 թվականը։

«Ես գտնում եմ, որ պետք է արմատապես փոխվի բանակցային կողմի տրամաբանությունը, ժամանակաշրջանը և ընդգրկման տարածքը։ Հակամարտությունը չի առաջացել 1988-89 թվականին։ Այն առաջացել է այն ժամանակ, երբ երեք հանրապետությունները հարավկովկասյան են հռչակվել 1918-ին և ճանաչվել են 1920-ին։ Ուրեմն պետք է  վերադառնալ և միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա խնդիրը լուծել և ոչ թե սրբազան կով դարձնել, բոլշևիկյան ստալինյան վարչական որոշումներն ու վարչական սահմանները»։

Արա Պապյանի կարծիքով մենք չպետք է այս փաստաթղթի շուրջ բանակցենք, սակայն պետք է մեր տեսակետը ներկայացնենք։

«Ցավոք սրտի, մեր տեսակետը չկա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ օտարները չեն կարդալու, բայց վերնագիրը, որ նշված է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ՝ արդեն հաստատվում է։ Գիտեք, նման արտահայտությունը պետք է պատասխան ունենա դիվանագիտության մեջ լռությունը համաձայնության նշան է։ Նման փաստաթուղթ պարբերաբար  հրապարակվել է, պարզապես, հասարակությունը հիմա  ավելի սուր է ընկալում դա։  Բուդապեշտյան հանդիպումից մեկ օր առաջ է արել վիճակը սրելու համար»։