Բացել լրահոսը Փակել լրահոսը
77098051_550224255768501_8418715067909931008_n
A A
Հասարակություն

Վրաստանի խորհրդարանի մոտ (տեսանյութ)

Մի քանի վրան Վրաստանի խորհրդարանի մոտ։ Շատ դժվար է հասկանալ` ներսում կան մարդիկ, թե ոչ։ Մի վրանում վերջապես նկատվում է  շարժ։

Դուրս են գալիս երեք հոգի, բարեւում, բայց հրաժարվում  հարցազրույց տալ։ Միայն ասում են` պայքարը շարունակվում է, եւ հաջորդ շաբաթ մեծ ակցիա է սպասվում։  Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 14-ից, երբ  խորհրդարանն  մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը որի  համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:   Մինչդեռ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ,  Վրաստանի՝ արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ամռանը քաղաքացիներին խոստացել էր 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգին:

Ընդդիմությունը հայտարարել է, որ  վրանային այս լռությունը հարաբերական է։ Նրանք մտադիր են նոյեմբերի 25-ին  կրկին մեծ ակցիա հրավիրել Թբիլիսիում՝ փորձելով  տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը։  Նրանց չի վախեցնում հանգամանքը, որ ոստիկանությունը, ինչպես  նոյեմբերի 18-ին, կարող է  ջրցան մեքենաների և այլ միջոցների կիրառմամբ ցրել ցույցը։

Ի դեպ, մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ տեսալուսանկարահանվել, ցույց տվեց քիթը՝  վստահեցնելով, որ այն վնասվել է ոստիկանական գործողության ժամանակ։