Բացել լրահոսը Փակել լրահոսը
36121229_10160776608190106_340303710699651072_n
A A
Հասարակություն

Սարհատ Պետրոսյանը հրավիրվել է ոստիկանություն

ՀՀ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ ոստիկանության 6-րդ վարչությունից օրերս այցելել են իրենց տուն։

«Ա1+»-ը տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեց ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ։

Վերջինս նշեց, որ Սարհատ Պետրոսյանը հրավիրվել է ոստիկանություն՝ հրապարակման հետ կապված պարզաբանումներ տալու համար։ Իսկ թե որ հրապարակման մասին է խոսքը, Էդգար Ջանոյանը չպարզաբանեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել էր․

«Ստացել եմ իմ դեմ ներկայացված հայցը, որով պահանջվում է հերքում Ազատություն ռադիոկայանի իմ հայտնի հարցազրույցի միայն մեկ արտահայտության համար, այն դեպքում երբ Հ1-ին տրված պատասխան հարցազրույցում խոսք էր գնում իմ արտահայտած թվով չորս «իրականությանը չհամապատասխանող» մտքերի մասին։ Մնացածը ճիշտ էր փաստորեն... ու երեւի ես դիմեմ դատարան»: