Փաշինյանը փորձեց հանդես գալ որպես հերոս. հոգեբանը՝ հայկական եկեղեցում ադրբեջանցու հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոգեբան Միրհրդատ Մադաթյանի կարծիքով՝ Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգեր ներկայացված անձին ներս թողնելն ու հարց ուղղելու հնարավորություն տալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական պոպուլիստական քայլն էր։
Հոգեբանն իր այս պնդում է բացատրում է նրանով, որ Հայաստանի քաղաքացիները, գյուղացիները, ովքեր դժգոհություններ ու պահանջներ ունեն կառավարությանը, հնարավորություն չեն ստանում Փաշինյանին հարցեր տալու, մոտենալու, այնինչ ադրբեջանցին կարողացավ։
«Սա թատերական ներկայացում էր, որտեղ Փաշինյանը փորձեց հանդես գալ որպես հերոս», - շարունակեց Միրհրդատ Մադաթյանն ադրբեջանցու թեմայով։
Հոգեբանը նաև հարցադրում արեց, թե ինչ է նշանակում համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ՝ շարունակելով Փաշինյանի ելույթներին անդրադարձը, որի մի դրվագում վարչապետն ասել էր, թե Քրիստոսի պես սեր է քարոզում։
Խոսելով Զագրեբում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Միրհրդատ Մադաթյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել, քանի որ չի ընդունում գործող իշխանություններին, և վերջինների քայլերը։
Նա ասաց, որ իր համար ավելի կարեւոր էր Միլանում Փաշինյանի ելույթների մեսիջը, որում, ըստ հոգեբանի, վարչապետը «չարիք է անվանել 1996 թվականին ընտրություններ կեղծած Լևոն Տեր-Պետրոսյանին՝այդկերպ ինքն իրեն նույնպես չարիք անվանելով», իսկ Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանի արձագանքը Փաշինյանի ելույթին գնահատեց ադեկվատ։
Արցախյան հիմնախնդրում Նիկոլ Փաշինյանի շարունակական հայտարարությունները, թե խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար, վերլուծաբանը որակեց որպես օդում կրակված փամփուշտ։