Բացել լրահոսը Փակել լրահոսը
1532938514_959.thumb
A A
Պաշտոնական

ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով. Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում, մասնավորապես, նշում է , որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺում, հեռացվել է:

«Հարգելի հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ԱԺ-ում աշխատանքի էր անցել 2019-ի  հունվարին: Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԺ-ում աշխատելու է « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ: