Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նարինե Դիլբարյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը չի տարբերվում դասական ընդդիմադիրներից, որոնք ոչ մի դրական բան չեն տեսնում․ «Ժառանգության» փոխնախագահ

Նոյեմբերի 19-21-ը Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաք Զագրեբում ընթանում էր Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարը:  ԵԺԿ դիտորդ անդամներ են Հայաստանից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ժառանգություն» կուսակցությունը։ ՀՀԿ-ից համագումարին մասնակցում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ԺԿ-ից՝ կուսակցության վաչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Երեկ ՀՀԿ նախագահը ելույթ ունեցավ ԵԺԿ համագումարին՝  անդրադառանալով Հայաստանի ներքին մի շարք հարցերի, ինչպես նաև Արցախի հակամարտությանը, ԵՄ-ի հետ համաձայնագրին։

 

Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ։

Երեկ Սերժ Սարգսյանը խոսեց 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից՝ նշելով, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով և «նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»:Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Անկեղծ ասած, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մասամբ իրավացիորեն շարադարեցիշխանափոխության ընթացքը, որովհետև եթե հիշում եք, փորձ կատարվեց Ազգային ժողովը փշալարերով և ոստիկանական ուժերով շրջափակելու և ժողովրդին հեռու պահելու գործընթացներից, որի արդյունքում նախ ինքն ընտրվեց վարչապետ։ Բայց դրանից հետո հաղթեց ողջամտությունը, և Մարիոթում իր և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումից հետո, հրաժարականի տեքստ պատրաստեց, որտեղ բոլորին տրամաբանության կոչ արեց՝ արձանագրելով, որ տվյալ իրավիճակում ճիշտը Փաշինյանն էր, իսկ ինքը՝ ճիշտ չէր։ Բայց փաստենք, որ ուժ գործադրելու գայթակղությունը ծագեց, բայց այդ գաղթակղությունը նա կարողացավ հաղթահարել։ Եվ, երևի թե, ինքը հայոց քաղաքական պատմության մեջ կմնա, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը Սարգսյանին իշխանության բերեց «Մարտի 1»-ի բոլոր ողբերգական իրադարձություններից հետո, ինքն իշխանությունը ժողովրդի ճնշմամբ հանձնեց։

 

ՀՀԿ նախագահն ասել էր, որ մեկուկես տարվա ընթացքում գործող իշխանությունները երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, չի գործում իշխանությունների տարանջատման հավասարակշռության սկզբունքը։ Ի՞նչ կասեք։

Սա ընդդիմադիր քաղաքական գործչի, կամ իշխանության վերադարձի ու ռևանշի ձգտող քաղաքական գործչի դասական բառապաշարից բխող խոսք է։ Նա չի ուզում տեսնել Հայաստանում տեղի ունեցած տարբեր գործընթացները և բևեռացնումէ այն բոլոր բացասական երևույթները, որոնք մենք ժառանգել ենք անցյալից։Բայց ճշմարտությունը մնում է մեկը, որ նոր իշխանությունը չի կարողանում մինչ այժմ հաղթահարել համակարգը և վերափոխել այն համակարգը, որը ստեղծվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության վերջում, ամրակայվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, և զարգացում ստացավ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Իշխանական տարբեր թևերի միջև հակակշռի մեխանիզմը չեղավ, ժողովրդավարության հաստատումը և մնացյալ բոլոր արատները, որոնք հիմա ծառացած են Հայաստանի առջև․ դա նաև անկախ դատական համակարգի ձևավորումն էր։ Մենք մինչև հիմա փաստորեն չենք կարողանում մոտենալ այնպիսի Սահմանադրական դատարանի և այնպիսի դատարանների ստեղծմանը, որոնքկվայելեն ժողովրդի վստահությունը, որովհետև նախորդ կառույցները դիմադրություն են ցույց տալիս։ Այդ դիմադրությունը հիմնված է այն բոլոր օրենքների և օրենսդրական ակտերի վրա, որոնք ընդունվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Փաստորեն պարզվեց, որ երկիրը  դեպի անձերի հարստացում տանող օրենքը, անձի իրավունքը, ի տարբերություն ժողովրդի, պաշտպանող օրենքները գրված են շատ մանրամասն,և իրենց թույլ է տալիս հիմա, փաստորեն, չհեռանալ և ասպարեզը չզիջել։ Սերժ Սարգսյանը չի տարբերվում դասական ընդդիմադիրներից, որոնք ոչ  մի դրական բան չեն տեսնում, իսկ ամեն բացասականը՝ բևեռացնում։

 

Խախտվա՞ծ է դատական իշխանության անկախությունը, իրականացվո՞ւմ են քաղաքական հետապնդումներ: Անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասե՞լ են մտահոգիչ չափերի:

Փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտստեղծելը հինավուրց ավանդույթ է հայ իրականության մեջ և անկախ նրանից, թե հիմա Սերժ Սարգսյանն է դա դատապարտում, կամ որևէ այլ անձ, «Ժառանգություն»-ը ևս այդ երևույթները դատապարտում է։ Մենք նշել ենք, որ շրջափակելով դատարանները կամ հակառակորդներին թիրախավորելով ու նշավակելով՝ հնարավոր չէ հասնել ժողովրդավարական արժեքների հաստատման։ Առաջ եթե դատական իշխանությունը սպասարկում էր մեկ կենտրոնի, մենք ունեինք մի բուրգ, որի կենտրոնում Սերժ Սարգսյանն էր,անհրաժեշտ էին քայլեր, ժամանակին շատ էր խոսվել անցումային արդարադատության  մասին, հետո դա վերածվեց վեթինգի մասին զրույցների, բայց փաստը մնում փաստ, որ դատական բարեփոխումները չկատարվեցին։Մենք չկարողացանք ձերբազատվել նախորդ դատական համակարգից և հեռացնելու փորձերն էլ եղան ոչ թե ինստիտուցիոնալ, այլ՝ դրվագային և ավելի շատ հրապարակի և փողոցի գործիքակազմով, որը երբեք չի կարող բերել հաջողության։  Եվ սրանից օգտվելով էլ՝ Սերժ Սարգսյանը ներկայացնում է իրավիճակը։

 

Հնչե՞ղ են այն մարդկանց ձայները, ովքեր Սերժ Սարգսյանին «մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»: Սարգսյանը մեղքի զգացումից  է խոսում այս հարցում։ «Ժառագություն»-ը տեսնո՞ւմ է այդ պոպուլիզմը։

Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի զգում, այլ՝ պարզապես փորձում է ինքնամաքրվել, որովհետև ես չեմ լսել հասարակության այն շերտերին, որոնք կարոտում են իր իշխանության ժամանակները։ Գիտե՞ք ինչու նաև, որովհետև այն համակարգը, որ իր ժամանակ ամրակայվեց ու ծայրահեղության հասավ, ժողովրդի բուռն ընդդիմության պատճառ էր դարձել։ Այսինքն՝ կոռուպցիայի, ճնշվածության, այդ բուրգի վերևից միանձնյա կառավարվող համակարգը ճնշում էր և՛ մտավորականներին, և՛ ձեռներեցներին և ընդհանրապես քաղաքացիական ամբողջ հանրությանը։ Ուղղակի մեծանում է այն մարդկանց քանակը, որոնք ուզում են վերջապես ոչ միայն Սերժ Սարգսյանին տեսնել իշխանությունից հեռացած, այլև՝նրաստեղծած համակարգը կազմաքանդված և նոր ժողովրդական համակարգը հաստատված։ Պոպուլիզմի մեջ մեղադրելը հին երևույթ է։ Պոպուլիզմը այնպիսի գործիք է, որ ամեն տեղ էլ կարող է կիրառվել, պարզապես խնդիրն այն է, որ պոպուլիզմը ուղեկցվի կամ նախորդի ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Խոստումներ բոլոր քաղաքական ուժերն են տալիս իշխանության գալուց առաջ, դա հանրահայտ ճշմարտություն է։ Ուղղակի հարցն այն է, թե դու այդպիսի խոստումներ տալուց հետոկարողանո՞ւմ ես ինստիտուցիոնալ ծրագրեր ստեղծել, ազատվել անցյալի բեռից, ժառանգությունից, թե՝ ոչ։ Դատական իշխանությունը մնացել է նույնը, և՛ կադրային նշանակումները, և՛ մնացյալ հարցերում նույն սկզբունքն է գործում․ այսինքն՝ անձի հավատարմության սկզբունքը, թիմակիցներին առաջ տանելու և ամեն գնով պաշտպանելու սկզբունքը։ Բնականաբար Սերժ Սարգսյանը պետք է հեռանար իշխանությունից և ցավալի է, պարզապես շատ տխուր է, որ այդպիսի ծրագրային մեծ ելույթով նա հանդես է գալիս Զագրեբում։ Ինքը դեռ Երևանում փոքրիկ, հատվածական խոսքերում առաջարկում էր սպասել, որ կգա խոսելու ժամանակը։ Երևի թե արժեր խոսել ոչ թե ընդլայնված ծրագրային ելույթով Զագրեբում, այլ՝ Հայաստանի Հանրապետությունում։


Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգություններառաջացնո՞ւմ է: «Անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից»,- ասել էր ՀՀԿ նախագահը։

Իր իշխանության շրջանում նա, անկասկած, քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է, հետևել է մեր պետության տնտեսական, արտաքին քաղաքական շատ վեկտորներին մեր պատերազմական վիճակին համապատասխանեցնելու համար և ինչ-որ քայլեր կատարել է դրա ստիպմամբ։ Ներկայիս իշխանություններն էլ այդ նույն վիճակում են․ նրանք նույնպես ստիպված են քայլեր կատարել՝ ելնելով այն իրավիճակից, որ մենք ունենք Արցախյան հակամարտությունը, գոյություն ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի որոշակի հակասությունն այդ խնդիրներում, մեր ակտիվ գործունեությունը ԵԱՏՄ-ում և դրա փոխարեն ԵՄ-ի հետ գործունեության որոշակի սառեցումը՝ հատկապես տնտեսական բնագավառում․ դրանք ամբողջը հետևանքներ են։ Արցախի հակամարտության բանակցություններում ես որևէ էական տարբերություն չեմ տեսնում իրենց իշխանության ժամանակի հետ համեմատած, որ ասեմ մտահոգություններն ավելացել են։ «Ժառանգություն»-ը մտահոգություններ ունի ընդհանուր բանակցությունների ընթացքից․ մենք անընդհատ Ռուսաստանի (Ռուսաստանը գնալով մերձենում է Թուրքիայի հետ) և ԱՄՆ-ի միջև քաղաքականության արդյունքում մենք ոչ մի կերպ չենք կարողանում առաջ գնալ կարգավորման ուղղությամբ, և այդ մտահոգությունները դեռ երկար չեն փարատվի․ մեր մերձավոր դաշնակից Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին, ադրբեջանական կողմը զենք է կուտակում։ «Ժառանգության»-ը հետաքրքրում է նաև Արցախի՝ բանակցություններին ներգրավմամբ, ենթադրյալ, արդեն առասպելական դարձած Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների դերակատարությունն ինչպիսին պետք է լինի, ինչպիսին է դրա ընկալումն Ադրբեջանում և արտերկրում․ այստեղ են խնդիրները թաքնված։Հանրահայտ ճշմարտություններ են Արցախի ժողովրդի ինքնորոշումը, ազգերի ապրելու իրավունքի և անվտանգության հարցը, որը պետք է հնչելի դարձվի աշխարհում։ Հայաստանը երբեք ռազմամոլական դիրքորոշումներով աչքի չի ընկել։

Ի՞նչ ակնկալիքներ ունի «Ժառանգություն»-ը ԵԺԿ համագումարից և ընտրություններից՝ որպես դիտորդ անդամ։

Նախ ասեմ, որ այդ կուսակցությունում Հանրապետական կուսակցության դերն արհեստականորեն խիստ աճել էր, և իրենց գործունեությունն արդեն դարձել էր շատ աչառու։ Մենք հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում ավելի հավասարակշիռ և ոչ հովանավորչական գործունեության, որովհետև ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն, օգտագործելով իր՝ անընդհատ այնտեղ լինելու հնարավորություններն, ապակողմնորոշել էր ԵԺԿ-ին։ Եվ շատ հաճախ ԵԺԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտը գնահատում էր հենց միայն մեկ կուսակցության դիրքորոշումներից։ Ցավալի է, որ միջազգային այդպիսի կառույցներում, որպես կանոն, մեր մյուս կուսակցություններըմասնակցություն չունեն և բազմազանությունը փոխվում է մեկ ձայնով։ Իսկ մեկ ձայնը, որպես կանոն, աչառու է լինում։