Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր լոգո
A A
Հասարակություն

Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի համար Հռոմում 20 մլն դոլարանոց առանձնատուն է գնել. Սասնա ծռեր

Անհայտ նկուղների փոխարեն նրանց պետք է փնտրել հայտնի պալատներում

Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։

20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant'Anselmo, 10):

ՀՀ իշխանություններին հորդորում ենք ստուգել սույն տեղեկությունը և, հաշվի առնելով, որ թալանչիներն ու կեղեքիչները նյութապաշտ են ու շքեղամոլ, անհայտ նկուղների փոխարեն նրանց փնտրել հայտնի պալատներում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

Իդեպ, ըստ Ֆակտորի՝  դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը: