Քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․
«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,
Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,
Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»
Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվում է 2 մլն դրամով
Մանրամասները՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/»։