Բացել լրահոսը Փակել լրահոսը
19940d75da722536fecd0cab4772c760
A A
Հասարակություն

Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա

Օրերս հրազենի ապօրինի գործադրմամբ կենդանու վրա կրակելու դեպք է արձանագրվել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց 22 հասցեում։ Ինչպես հայտնել են քաղաքացիները՝ նրանք լսել շան ուշեղ վնգստոց, այնուհետև մոտեցել և տեսել են արյունահոսող կենդանուն, գրում է EcoNews.am-ը։

Շունը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից ստերջացված՝ ականջին տարբերանշանով։ Քաղաքացիները նշում են, որ կենդանին շրջել է անտուն քաղաքացու ուղեկցությամբ, երբ դեպքը տեղի է ունեցել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, որտեղից տեղեկացրել են․ «Նոյեմբերի 16-ին, ժամը 17։10 քաղաքացուց ստացել ենք ահազանգ, որ Վարդանանց 22 հասցեում շան են կրակել։

Այս պահին ահազանգով ստուգողական գործողություններ են կատարվում։ Ոստիկանությունն իր գործողություններով կստուգի բոլոր հանգամանքները»։ 

Հիշեցնենք, որ բնակավայրում և դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով նաև մարդկանց համար, ինչպես նաև հանդիսանում է հասարակական կարգի խախտում և հանրային անվտանգության խնդիր: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․ Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Կենդանին այժմ գտնվում է «Վետ լայն» կենդանաբուժական կլինիկայում: Շանն այնտեղ ռենտգեն հետազոտության են ենթարկել, որի վրա ակնհայտ երևում է կրակոցի հետքը: Փամփուշտը դիպել է անմիջապես կենդանու ողնաշարին, ինչի հետևանքով շան հետագա ճակատագիրն այժմ անհայտ է:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում