Աշխատանքից ազատված բարձրաստիճան զինվորականները նոր պաշտոններ են ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով
գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
իսկ գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: