Բացել լրահոսը Փակել լրահոսը
36285_05_aren-mkrtchyan_M
A A
Քաղաքականություն

Թիվ 1 պատասխանատուն ՀՖՖ նախագահն է. պետք է 9: 1 հաշվով պարտության համար պատասխան տան. Արեն Մկրտչյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը կարծում է, որ վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցածն անընդունելի է: Խոսքը վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն է, որը տեղի էր ունեցել առանց ՀՖՖ գործկոմի:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արեն Մկրտչյանն, անդրադառնալով երեկ Հայաստան- Իտալիա խաղին, որում Հայաստանը 9:1 հաշվով պարտություն կրեց, ասաց, որ պարտության թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է՝ Աբրահամ Խաշմանյանը: Այնուհետև շարունակելով խոսքը, Արեն Մկրտչյանը նշեց, որ պարտության համար մեղավոր են բոլորը, բայց թիվ 1 պատասխանատուն ՀՖՖ նախագահն է:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահը Արթուր Վանեցյանն է:

«Պետք է 9: 1 հաշվով պարտության համար պետք է պատասխան տան»,- շեշտեց պատգամավորը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է գործկոմում Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ լինի, Արեն Մկրտչյանն ասաց՝ դեռ չէ, բայց երբ օրակարգում նման հարց լինի, տեղյակ կպահեն: