Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախագծերով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու կամ բանդիտիզմի հոդվածներով նախատեսված հատկանիշները, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար, միաժամանակ այս արարքի մասով նախատեսված է խրախուսական նորմ այն անձանց համար, որոնք իրենց գործողություններով կնպաստեն նման խմբավորման բացահայտմանը և եթե նրանց արարքները այլ հանցակազմ չեն պարունակում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար, վերջիններիս անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքները իրականացնելու համար»,- ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: