Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Winter Chess Classic 2019. Հովհաննես Գաբուզյանը գրավեց 9-րդ տեղը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի Winter Chess Classic 2019 միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի երկու շախմատիստ:

Ա խմբում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը վերջին՝ 9-րդ տուրում, սևերով պարտվեց հուգարացի Վիկտոր Էրդոշին: Մեր շախմատիստը վաստակած 3,5 միավորով զբաղեցրեց նախավերջին՝ 9-րդ տեղը:

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանի հետ, վաստակեց 5 միավոր և զբաղերեց մրցանակային 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ջեֆերի Քսյուն, որը 5,5 միավոր ունի:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը վերջին տուրում հաշտություն կնքեց հայազգի գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանի հետ և 4,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: Այստեղ հաղթեց պերուացի Էմիլիո Կորդոբան, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Մելիքսեթ Խաչիյանը 5 միավորով գրավեց 5-րդ հորիզոնականը: