Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 18.11. (1)
A A
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան  բռնցքամարտի միջազգային մրցաշարին   մասնակցել են Հայաստանի 7 բռնցքամարտիկ։

 

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով  Ուկրաինան ներկայացնող մարզիկին: 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու  69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը բավարարվել են 3-րդ տեղով։