Բացել լրահոսը Փակել լրահոսը
75513428_2731024640274461_3961987904699367424_n
A A
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը Լիտվայում է

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գտնվում է Լիտվայում։ Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Այցով գտնվում եմ Լիտվայում: Այս պահին Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեի եւ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել ենք «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն», որը դեռ շինարարության փուլում է։ Կենտրոնի կառուցմանը «Մայրերի միություն» հիմնադրամը տրամադրել է 2.5 միլիոն եվրո»,- գրել է նա:

Ավելի ուշ Աննա Հակոբյանը եւս մեկ գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ․

«Աշխատանքային ճաշ՝ Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեյի հետ Վիլյուսի «Էրտիլո նամաս» ռեստորանում, որտեղ խոստանում են պատմել եւ մատուցել լիտվական ավանդական խոհանոցի մասին։)»։